Եվրոպացիներն իրենց անվտանգությունը պահպանելու հարցում դժվար ժամանակներ են ապրում
https://parstoday.ir/hy/news/iran-i109087-Եվրոպացիներն_իրենց_անվտանգությունը_պահպանելու_հարցում_դժվար_ժամանակներ_են_ապրում
Իրանի Ազգային Անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունների դեմ պայքարի դաշտը, սեփական անվտանգությունն ու անկախությունը պահպնելու Եվրոպայի կամքի փորձության դաշտն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2019 04:54 Asia/Tehran
  • Եվրոպացիներն իրենց անվտանգությունը պահպանելու հարցում դժվար ժամանակներ են ապրում

Իրանի Ազգային Անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունների դեմ պայքարի դաշտը, սեփական անվտանգությունն ու անկախությունը պահպնելու Եվրոպայի կամքի փորձության դաշտն է:

Չորեքշաբթի օրը, Ալի Շամխանին, Իրանի կողմից  ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների նվազեցման երկրորդ փուլի մեկնարկից առաջ, Թասնիմ լրատվական ցանցում գրել է. «ԱՄՆ-ի կողմից անօրինական պատժամիջոցների գործիքն Իրանի դեմ օգտագործելն ահաբեկչական գործողության հստակ դրևսորում է»:

Անդրադառնալով միջազգային կարևոր պայմանագրերից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուն, Շամխանին նշել է, որ նման քայլերը վտանգում են համաշխարհային կայունությանն ու անվտանգությանը: Նա հավելել է, որ ՀԳՀԾ-ից դուսր գալու ԱՄՆ-ի որոշումը վտանգի տակ է դրել այս բազմակողմանի համաձանության մյուս անդամներին, որոնք կարևոր դերակարտարներ են համաշխարհային մասշտաբով:

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Եվրոպան, չնայած ԱՄՆ-ի սպառնալիքին և այդ երկրի միակողմանի քաղաքականությունների աղետալի հետևանքներին, պասիվ է  եղել և չի կարողացել ազդեցիկ դերակատարություն ունենալ միջազգային շրջանակներում: