Իրանն սկսել է ՀԳՀԾ-ի շրջանակում մի շարք պարտավորությունների դադարեցման երկրորդ քայլը
Անդրադառնալով եվրոպացիների համար ճշտված 60-օրյա ժամկետի ավարվելուն, Իրանի արտգործնախարարության քաղաքական հարցերի գծով տեղակալն ասել է.«Եվրոպացիների կողմից ՀԳՀԾ-ի շրջանակում ԻԻՀ պահանջները չիրականացվելու պատճառով, Իրանն անում է իր երկրորդ քայլը»:
Կառավարության խոսնակի և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակի հետ Թեհրանում կայացած մամլո համատեղ ասուլիսում, Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է.«Իրանն այլևս չի հարգելու ուրանի հարստացման չափի մասին ՀԳՀԾ-ում նշված կետերը և ավելացնելու է ուրանի հարստացման չափը»:
Նշելով, որ Իրանի կողմից հանձնառությունների դադարեցումը ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ ձեռնարկված քայլ է, Էրաղչին հավաստիացրել է, որ եթե եվրոպական երկրները չիրագործեն Իրանի պահանջները, Թեհրանը 60 օրից անելու է երրորդ քայլը:
Իրանի արտգործնախարարության քաղաքական հարցերի գծով տեղակալն ասել է.«ԱՄՆ-ի պատժամիջոցների և եվրոպացիների խոստումնազանցության շարունակվելու դեպքում, հավանաբար Իրանը դուրս կգա ՀԳՀԾ-ից:
Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի Վճռադատ խորհրդի նիստ գումարելու մասին ԱՄՆ-ի պահանջին, Էրաղչին հավաստիացրել է, որ դա հումոր է, քանի որ ՀԳՀԾ-ից դուրս եկած Ամերիկան, պահանջում է Անվտանգության խորհրդի նիստ գումարել:
Էրաղչին նշել է, որ եվրոպական երկրները, Ռուսաստանն ու Չինաստանն անտարբերություն են դրսևորել ԱՄՆ-ի այդ պահանջի նկատմամբ և այդ ոլորտում ևս ԱՄՆ-ը մեկուսացել է: