Զարիֆ.«B խումբը դաս չքաղեց, սակայն աշխարհը պետք է դաս քաղի»
Անդրադառնալով ՀԳՀԾ-ն կործանելու համար B խմբի կողմից իրականացվող քայլերին, Իրանի ԱԳ նախարարը շեշտել է.«Նրանք անցյալից դաս չեն քաղել, սակայն աշխարհը պետք է հիշի և դաս քաղի անցյալից»:
Իրանի ԱԳ նախարարը «B Խումբ» ասելով նկատի ունի մի քանի ռազմատնեչ անձանց, որոնց անունը սկսվում է «Բ» տառով: Նրանք են՝ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը, ԱՄԷ-ի գահաժառանգ Մոհամմեդ Բին Զայեդը և Սպիտակ Տան ազգային անվտանգության հարցերի խորհրդատու Ջան Բոլթոնը:
Երեքշաբթի օրը Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զաիֆը իր թուիթերյան էջում գրել է.«2005թ. Բոլթոնն ու Նոթանյահուն Եվրոպական երեք երկրների ու Իրանի միջև Փարիզյան համաձայնությունը կործանեցին՝ պնդելով իրանի կողմից ուրանի զրոյական հարստացման հարցի վրա»:
Զարիֆը շեշտել է.«Այս քայլը պատճառ դարձավ, որ մինչև 2012թ. Իրանը հարյուրապատկեց ուրանի հարստացումը»:
Իրանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Բ խումբը այժմ էլ որպեսզի կործանի ՀԳՀԾ-ն, նույն պատրանքով խաբել է Դոնալդ Թրամփին: