Շամխանի.«Միջուկային պարտավորությունների կրճատման ծրագիրն Իրանի անփոփոխ ռազմավարությունն է»
Միջուկային պարտավորությունների փուլ առ փուլ կրճատման ծրագիրն Իրանի անփոփոխ ռազմավարությունը համարելով, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.« Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի 26-րդ և 36-րդ կետերի շրջանակում իրականացվող այս քայլը կշարունակվի, քանի դեռ չեն իրականացել Իրանի ամբողջ իրավունքները»:
Չորեքշաբթի օրը Թեհրանում Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Էմանուել Բոնի հետ հանդիպման ժամանակ, քննադատելով եվրոպական երկրներին ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները չկատարելու համար, Ալի Շամխանին հավելել է.«Ավարտվել է միակողմանի քայլերի կատարման ժամանակը և Իրանի վճռական որոշումն է իր պարտավորությունները կատարել գործարքը կնքած մյուս կողմերի քայլերին համապատասխան»:
Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողված համարելով, Շամխանին հստակեցրել է.«Իրանը գործնականում ապացուցել է, որ տնտեսական, քաղաքական ու պաշտպանական ոլորտներում կառավարման և լարվածություններին ու մարտահրավերներին դիմակայելու կարողություն ու պոտենցիալ ունի և այս յուրահատկություններով երկրի հետ չի կարելի ուժի լեզվով խոսել»:
Իրանի Ազգային Անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը նշել է.«ԱՄՆ-ն այսօր պատանդ է վերացրել Եվրոպայի անկախությունը և Եվրամիության անդամ երկրները պետք է փորձեն հանուն իրենց անկախության ու ինքնության պաշտպանության դիմակայել ԱՄՆ-ի բազմակողմանիությանը:
Այդ հանդիպման ժամանակ, Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Էմանուել Բոնն ասել է, որ ինքը որպես միջնորդ չի եկել Իրան և ԱՄՆ-ի կողմից ոչ մի ուղերձ չի բերել Թեհրանի համար: