Իրանի ԱԳՆ. Բրիտանիան հնարավորինս շուտ իրանական նավթային տանկերը պետք է ազատի
https://parstoday.ir/hy/news/iran-i109354-Իրանի_ԱԳՆ._Բրիտանիան_հնարավորինս_շուտ_իրանական_նավթային_տանկերը_պետք_է_ազատի
Իրանի ԱԳՆ մամլո քարտուղարը հայտնել է, որ Բրիտանիայի կողմից Ջիբրալթարի նեղուցում գտնվող Իրանի նավթային տանկերը բռնագրավելու վերաբերյալ Բրիտանիայի պնդումներն անհիմն են, և տանկերը պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2019 08:32 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ. Բրիտանիան հնարավորինս շուտ իրանական նավթային տանկերը պետք է ազատի

Իրանի ԱԳՆ մամլո քարտուղարը հայտնել է, որ Բրիտանիայի կողմից Ջիբրալթարի նեղուցում գտնվող Իրանի նավթային տանկերը բռնագրավելու վերաբերյալ Բրիտանիայի պնդումներն անհիմն են, և տանկերը պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվի:

ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում Սեյեդ Աբբաս Մուսավին հստակեցրել է, որ փաստաթղթեր և բրիտանացիների հակասական դիրքորոշումները ցույց են տալիս, որ նրանք ԱՄՆ-ի ազդեցության տակ փորձում են վտանգավոր խաղ սկսել: Նա հավելել է.«Սակայն մենք  առաջարկում ենք հնարավորինս շուտ ազատ արձակել տանկերը, քանի որ դա բոլորի օգտին է»: 

Մուսավին ընդգծել է, որ Իրանը միշտ փորձել է կայունություն և անվտանգության հաստատել հավելել է, որ բոլոր հարեւան երկրների անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը կհանգեցնի անվտանգության, կայունության և բարգավաճման և դա փոխադարձ ազդեցություն ունի  այլ երկրների վրա:

Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ տարածաշրջանում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստի տարածաշրջանի անվտանգությանը, և Իրանը դա համարում է վտանգ տարածաշրջանի համար: