Բաիդինեժադ.Եթե իրանական տանկերը չազատվի, Բրիտանիայի քայլն անպատասխան չի մնա
Բրիտանիայում Իրանի դեսպանը, հակադարձելով Բրիտանիայի ծովուժի կողմից իրանական «Garcia-1» նավթատարի կալանավորմանը, հայտարարել է. «Եթե իրանական տանկերը չազատվի, Բրիտանիայի քայլն անպատասխան չի մնա»:
Շաբաթ օրը, Համիդ Բաիդինեժադն իր թուիթերյան էջում գրել է. «Բրիտանացիները սխալվել են, կալանավորելով իրանական նավթատարը և չպետք է կրկնեն իրենց սխալը: Այս նավթատարը չի խախտել որևէ օրենք կամ համաձայնություն, սակայն բրիտանական ծովուժը, ծովահենություն է իրականացրել՝ անօրինական կերպով կալանավորելով նավթատարը»:
Լոնդոնի պաշտոնյաները հայտարարել են, որ նավթատարը կալանավորվել է ԵՄ պատժամիջոցները խախտելու համար:
«Gibraltar kronikon» օրաթերթը գրել է, որ Ջիբրալթարի գլխավոր դատախազ Մայքլ Լամասի հայտարարության համաձայն, այս շրջանի գերագույն դատարանը տանկերի կալանավորման ժամկետը երկարաձգել է մինչև հուլիսի 19-ը:
Իրանցի պաշտոնյաները, հերքելով բրիտանացիների հայտարարությունը, նշել են, որ Սիրիան չի եղել նավթատարի ուղղությունը, քանի որ այդ երկրի նավահանգիստը չունի նման մեծ նավթատար ընդունելու հնարավորություն: