Զարիֆ. Իրանում չեն վստահում արևմտյան երկրների հետ հարաբերություններին
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտաարել է, որ ՀԳՀԾ-ի շրջանակում արևմտյան երկրների գործողությունների հետևանքով, Իրանում այլևս չեն վստահում այդ երկրների հետ հարաբերություններին:
ՄԱԿ-ի Տնտեսական ու սոցիալական խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Զարիֆը, ԱՄՆ-ի Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու և եվրոպացիների կողմից իրենց հանձնառությունները չկատարելու հետևանքով, իրանցիներն այլևս չեն նայում արևմտյան երկրների հետ փոխգործակցություն ուղղությամբ»:
Հուլիսի 7-ին, ԵվրոպայինՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորւթյունները կատարելու համարտրված 60-օրյա ժամկետի ավարտին, Իրանը սկսեց ուրանի հարստացման համար սահմանված 3.67 տոկոսից անցնելու գործընթացը:
Այնուհետև, Իրանը եվրոպացիներին զգուշացրեց, որ եթե չկատարեն համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները, Թեհրանը կշարունակի իր պարտավորությունների նվազեցման ընթացքը: