Հորմոզի նեղուցում ձկնորսական նավի հետ բախվելու հետևանքով, բրիտանական լցանավը կալանավորվել է
https://parstoday.ir/hy/news/iran-i109595-Հորմոզի_նեղուցում_ձկնորսական_նավի_հետ_բախվելու_հետևանքով_բրիտանական_լցանավը_կալանավորվել_է
Իրանը Հորմոզի նեղուցում բրիտանական Stena Impero լցանավի կալանման պատճառի կապակցությամբ հայտարարել է, որ լցանավը Հորմոզի նեղուցում բախվել է ձկնորսական նավի հետ: Միջադեպից հետո քննություն է անցկացվում՝ պատճառները պարզելու համար:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հուլիս 20, 2019 07:30 Asia/Tehran
  •  Հորմոզի նեղուցում ձկնորսական նավի հետ բախվելու հետևանքով, բրիտանական լցանավը կալանավորվել է

Իրանը Հորմոզի նեղուցում բրիտանական Stena Impero լցանավի կալանման պատճառի կապակցությամբ հայտարարել է, որ լցանավը Հորմոզի նեղուցում բախվել է ձկնորսական նավի հետ: Միջադեպից հետո քննություն է անցկացվում՝ պատճառները պարզելու համար:

Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի ծովուժի հասարակայնության հետ կապերի վարչությունը ուրբաթ օրը հրապարակել է հաղորդագրություն, որում  նշել է, որ ծովուժն Իրանի հարավում գտնվող Հորմոզ նեղուցում բրիտանական լցանավ է կալանավորել միջազգային ծովագնացության կաննոները չհարգելու պատճառով:

Հորմոզգան նահանգի նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ալահմորադ Աֆիֆիփուրը հավելել է.«Երբ բրիտանական լցանավը բախվել է ձկնորսական նավի հետ, տուժած  նավի  անձնակազմը կապ է հաստատել բրիտանական լցանավի անձնակազմի հետ: Սակայն բրիտանական նավը չի արձագանքել ձկնորսական նավի անձնակազմին, և ըստ օրենքի, ձկնորսներն այդ մասին հայտնել են Հորմոզգան նահանգի նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության դեպարտամենտին: 

Աֆիֆիփուրը հստակեցրել է.«Հորմոզգան նահանգի նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության դեպարտամենտն այդ մասին անմիջապես հայտնել է Իրանի Զինված ուժերին՝ բրիտանական նավը դեպի Բանդար Աբբաս նավահանգիստ ուղղորդելու, ստույգ քննություն անցկացնելու և միջադեպի պատճառները պարզելու համար»:

Նշելով, որ բրիտանական լցանավի անձնակազմի 23 անդամներն  անվտանգության նկատառումներով պետք է մնան նավում, Աֆիֆիփուրը հավելել է.«Բրիտանական Stena Impero  նավի անձնակազմի 18 անդամները հնդիկ են,  մյուս հինգը՝ Ռուսաստանի, Ֆիլիպինների և Լատվիայի քաղաքացիներ»: