Իրանը Բրիտանիային կոչ է արել պահպանել միջազգային ծովագնացության կանոնները
Լոնդոնում ԻԻՀ հավատարմատարը, Բրիտանիայի ԱԳՆ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ այդ երկրի նավատորմը պետք է պահպանի միջազգային ծովագնացության կանոնները:
Շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ, որը կազմակերպվել էր բրիտանական կողմի պահանջով, Իրանի հավատարմատարը ներկայացրել է Թեհրանի դիրքորոշումը՝ բրիտանական նավի կալանավորման կապակցությամբ: Նավը կալանավորվել է Իրանի Ծովագնացության և նավահանգիստների կազմակերպության պահանջով՝ միջազգային ծովագնացւթյան օրենքները խախտելու պատճառով:
Ուրբաթ օրը, ԻՀՊԿ ծովուժը կալանավորել է բրիտանական Stena impero նավթատարը, որն անջատել է իր տեղորոշման համակարգը և ազատվել նավթային թափոններից:
Բրիտանիայի ԱԳՆ Ջերեմի Հանթի հետ հեռախոսազրուցյում, ԻԻՀ ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է, որ հակառակ Ջիբրալթարի նեղուցում Բրիտանիայի ծովուժի կողմից իրանական նավթը տեղափոխող նավթատարի անօրինական կալանավորմանը, Թեհրանի վերոնշյալ քայլը կատարվել է Իրանի ծովագնացության ու նավահանգիստների կազմակերպության պահանջով, քանի որ բրիտանական նավթատարը խախտել է ծովագնացության միջազգային օրենքները: Զարիֆը նշել է. «Այս խնդիրը պետք է լուծվի օրենքի համապատասխան և իրավական ուղիներով»: