Իրանը պատրաստ է ամենակարճ ժամանակահատվածում ընդլայնել իր միջուկային գործունեությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i109644-Իրանը_պատրաստ_է_ամենակարճ_ժամանակահատվածում_ընդլայնել_իր_միջուկային_գործունեությունը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է ամենակարճ ժամանակահատվածում ընդլայնել իր միջուկային գործունեությունը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 21, 2019 15:17 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է ամենակարճ ժամանակահատվածում ընդլայնել իր միջուկային գործունեությունը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է ամենակարճ ժամանակահատվածում ընդլայնել իր միջուկային գործունեությունը:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, կիրակի օրը լրագրողների հետ զրույցում հավելել է.«Եթե Իրանի բարձրաստիճան պաշտոնյատարները կամենան ընդլայնել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության գործունեությունը, կազմակերպությունը ձեռնամուխ կլինի այդ քայլին»:

Նշելով, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության առաքելության հիմքն էլեկտրաէներգիայի արտադրությունն է, Սալեհին հստակեցրել է.«Իրանի հարավում գտնվող Բուշեհրի ատոմակայանը  յոթը միլիարդ կիլովատ ժամ էլեկտրաէներգիա է արտադրում, ինչը մեծապես օգնում է երկրին»: