Իրանը պատրաստ է ամենակարճ ժամանակահատվածում ընդլայնել իր միջուկային գործունեությունը
Հուլիս 21, 2019 15:17 Asia/Tehran
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է ամենակարճ ժամանակահատվածում ընդլայնել իր միջուկային գործունեությունը:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, կիրակի օրը լրագրողների հետ զրույցում հավելել է.«Եթե Իրանի բարձրաստիճան պաշտոնյատարները կամենան ընդլայնել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության գործունեությունը, կազմակերպությունը ձեռնամուխ կլինի այդ քայլին»:
Նշելով, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության առաքելության հիմքն էլեկտրաէներգիայի արտադրությունն է, Սալեհին հստակեցրել է.«Իրանի հարավում գտնվող Բուշեհրի ատոմակայանը յոթը միլիարդ կիլովատ ժամ էլեկտրաէներգիա է արտադրում, ինչը մեծապես օգնում է երկրին»:
Պիտակ