Ռոհանի. Իրանը բանակցությունների պատրվակով պատրաստ չի նստել պարտության սեղանի շուրջ
ԻԻՀ նախագահը ընդգծել է որ Իրանը պատրաստ է անցկացնել արդար և օրինական բանակցություններ, սակայն բանակցությունների պատրվակով պատրաստ չի նստել պարտության սեղանի շուրջ:
Չորեքշաբթի օրը Հասան Ռուհանին, ընդգծել է, որ չնայած արտաքին բոլոր ճնշումներին Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ենթարկվի բռնությանը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ից դուրս գալուց հետո, Իրանը մեկ տարի ժամանակ է տվել է հակառակ կողմերին, որպեսզի կարողանան կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած պարտականությունները, սակայն մինչ այժմ Իրանի նավթային պատժամիջոցների եւ նոր պայմանների պատճառով, Իսլամական հանրապետությունը վճռական քայլեր է ձեռնարկել, ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունը նվազեցնելու համար:
ԻԻՀ նախագահն Անդրադառնալով Իրանի կողմից եվրոպային տված 60 օրյա ժամկետին, հավելել է, որ եթե երկրորդ 60-օրյա ժամկետը ավարտվի, եւ դիմացի կողմերը քայլեր չձեռնարկեն, ապա Իրանը անպայման կվերցնի երրորդ քայլը:
Կարևորելով Պարսից ծոցի, Օմանի ծովի եւ Հորմուզի նեղուցի անվտանգությունը Իրանի համար ասել է, որ Իրանը պահպանելով Պարսից ծոցի եւ Հորմուզի նեղուցի անվտանգությունը ձգտում է աշխարհի այլ ջրային ուղիների ներառյալ Բաբոլ Մանդաբի եւ Հնդկական օվկիանոսի անվտանգության պահպանման համար:
Ռուհանին ասել է, որ Իրանը և հարևան երկրները պատասխանատու են Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի անվտանգության պահպանման համար հավելել է, որ Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսի գործողությունը բրիտանական նավը Հորմոզի նեղուցում զավթելու մեջ ճիշտ քայլ է եղել և ամբողջ աշխարհը պետք է շնորհակալ լինի ԻՀՊԿ-ին պարսից ծոցի անվտանգության ապահովման համար: