ԻԻՀ առաջնորդի դիրքորոշումը Բահրեյնում պայքարող երիտասարդների մահապատժի վերաբերյալ
(last modified Wed, 31 Jul 2019 13:29:17 GMT )
Հուլիս 31, 2019 17:59 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդի դիրքորոշումը Բահրեյնում պայքարող երիտասարդների մահապատժի վերաբերյալ

Բահրեյնի Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից երկու երիտասարդների սպանությունից հետո, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ստեղծագործությունների հրապարակման գրասենյակի տեղեկատվական կայքը հրապարակել է Այաթոլլահ Խամենեիի դիրքորոշումն այդ ոճրագործության վերաբերյալ:

ԻԻՀ մեծարգո առաջնորդն այդ դեպքի մասին ասել է.«Բռնությունն ու դաժանությունը չեն հարատևելու, արդարատենչ ժողովուրդների որոշումն ու կամքը հաղթելու են»:

Շարունակելով իր դեմ  բողոքողներին հալածելը, Ալե Խալիֆայի ռեժիմն անցած շաբաթ օրը երկու բահրեյնցի երիտասարդների՝ 24-ամյա Ահմադ Ալ-Մալալիին և 25-ամյա Ալի Ալ-Արաբին, կտտանքների  ենթարկելուց հետո մահապատժի ենթարկեց:

Ավելի վաղ Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն բազմիցս իր դիրքորոշումներում անդրադարձել է այդ ռեժիմի ոճրագործություններին և դատապարտել է դրանք: 

Բահրեյնի ժողովուրդը ծավալուն ցույցեր է անցկացրել այդ երկրի տարբեր շրջաններում, որոնք նվիրված են երկու նահատակված երկիտասարդների հիշատակին: Ցուցարարները կարգախոսներ են վանկարկել Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ:

Անցած 7 տարիների ընթացքում Բահրեյնի ռեժիմն ավելի քան 11 հազար քաղաքացիների ձերբակալել է անհիմն մեղադրանքներով, մի խմբին մահապատժի է ենթարկել, շատերին զրկել է քաղաքացիական իրավունքներից և վտարել է այդ երկրից: