Զարիֆ. «Իրանի միջուկային երրորդ քայլն անպայման իրագործվելու է»
Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործման շրջանակներում եվրոպացիների խոստմնազանցությանը, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Ներկա պայմաններում, քանի դեռ Եվրոպան անհրաժեշտ քայլեր չի արել, Իրանի երրորդ քայլն անպայման իրագործվելու է»:
Չորեքշաբթի օրը, լրագրողների հետ զրույցում, նշելով, որ եվրոպացիների քայլերը մինչ այժմ չեն համապատասխանել իրենց պարտավորություններին, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավելել է.«Եթե եվրոպացիները ցանկանում են, որ իրենց սպասելիքներն արդարանան, պետք է քայլեր անեն իրենց պարտավորությունների իրականացման ուղղությամբ»:
Նշելով, որ Instax-ը նախատեսված է Եվրոպայի պարտավորությունների և ոչ թե ԱՄՆ-ի կարգադրությունների կատարման համար, Զարիֆը հավելել է.«Instax-ը դեռևս լիովին չի գործադրվել: Այ սմեխանիմզի գործադրման դեպքում, նավթի վաճառքից գոյացող գումարը պետք է փոխանցվի Իրանին»:
Տարածաշրջանային հարցերի վերաբերյալ Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքորոշումը փոխվելու մասին, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Եթե տարածաշրջանի որոշ երկրներ, այդ թվում Էմիրությունները, Արաբիան և Բահրեյնը փոխեն իրենց քաղաքականությունները և հրաժարվեն երկրների ներքին գործերին միջամտելուց, Իրանը պատրաստակամ է կապ հաստատել նրանց հետ»:
Իրան այցելելու և Իրանի ժողովրդի հետ խոսելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ցանկության մասին Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Նրանք, ովքեր Իրանի ժողովրդին տնտեսական ահաբեկչության թիրախ դեն դարձրել, չեն կարող խոսել Իրանի ժողովրդի հետ»: