Քեմալվանդի. Ուրանի հարստացումը հասցվել է 4.5 տոկոսի՝ Իրանի վառելիքի պահանջարկը բավարարելու նպատակով
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ ուրանի հարստացման մակարդակը հասել է 4.5 տոկոսի: Նրա խոսքերով. «3.67 տոկոսից բարձր տոկոսով ուրանի հարստացման նպատակն է ապահովել Իրաանի վառելիքի պահանջարկը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Բեհռուզ Քեմալվանդին, Ֆորդոյի ատոմակայանի կայուն իզոտոպների արտադրության կենտրոնի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում նշել է. «Իրանն անցել է ուրանի հարստացման համար նախատեսված 300 կիլոգրամի սահմանը: Ներկա դրությամբ, հարստացված ուրանի քանակությունը կազմում է 360 -370 կգ»:
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հավելել է, որ Թեհրանը որևէ պարտավորություն չունի ծանր ջրի արտադրությունը 130 տոննայից ավելի քիչ իրականացնելու հարցում: Նա հավելել է. «Իրանի արտահանման ծավալները մեծ չեն, սակայն առկա է շուկայի բազմազանություն և եվրոպական ու ոչ եվրոպական երկրներն Իրանից գնում են տարբեր ապրանքներ»:
Քեմալվանդին նշել է, որ Իրանը ծանրի ջրից բացի, արտադրում է նաև թթվածին: Նա հավելել է. «Ներկա դրությամբ, Իրանն արտահանում է նաև բարձր տեխնոլոգիական ապրանքներ»: