ԻԻՀ նախագահ. Պարսից ծոցի անվտանգությունն ապահովելու համար, արտաքին ուժերի ներկայության կարիքը չկա
ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պահպանելու համար, արտաքին ուժերի ներկայության կարիքը չկա: Նա հավելել է. «Տարածաշրջանի երկրները միասնության, համախմբվախծության և երկոսության միջոցով, կարող են պահպանել իրենց անվտանգությունը»:
Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում ունեցած ելույթում, Հասան Ռոհանին նշել է, որ Պարսից ծոցի և Օմանի ծովի կոալիցիայի բոլոր կարգախոսներն անիրագործելի են: Նրա խոսքերով. «Այս տարածաշրջանում ԱՄՆ-ի ու մյուս գերտերությունների նպատակն իսլամական երկրների հարստությանը տիրանալն է»:
Ռոհանին հավելել է. «Տարածաշրջանում ահաբեկչության, պատերազմի և սպանությունների հիմնական պատճառը սիոնիստներն ու Իսրայելի զավթիչ ռեժիմն են»:
Նշելով, որ Իրանը միշտ պատրաստ է բարի դրացիական ու եղբայրական հարաբերություններ հաստատել իսլամական երկրների, հատկապես՝ իր հարևանների հետ, Ռոհանին հավելել է, որ Իրանը պարսիցծոցյան տարածաշրջանի այլ երկրների կողքին, պատրաստ է ապահովել տարածաշրջանի անվտանգությունը, ինչն արել է նաև պատմության ընթացքում: