Ռոհանի.«ՀԳՀԾ-ի պարտավորությունների նվազեցման հարցում Իրանը ճիշտ ուղի է ընտրել»
Անդրադառնալով ՀԳՀԾ-ի պարտավորությունների նվազեցման քայլերին, ԻԻՀ նախագահն ասել է.«ՀԳՀԾ-ի պարտավորությունների նվազեցման հարցում Իրանը ճիշտ ուղի է ընտրել»:
Չորեքշաբթի օրը, Իրանի մեծարգո առաջնորդի և կառավարության անդամների հանդիպման ընթացքում, շեշտելով որ ՀԳՀԾ-ում Իրանի համբերությունն էլ իր սահմանն ունի, Հասան Ռոհանին հավելել է.«ՀԳՀԾ-ում նրանց անպատասխանատու վերաբերմունքի դիմաց, Իրանի չի կարող լինել լիարժեք հավատարիմ»:
Անդրադառնալով Իրանի ու ՀԳՀԾ-ի մյուս անդամների բանակցություններին, Ռոհանին հստակեցրել է.«Եթե երկխոսությունները անհաջող անցնեն, Իրանը շարունակելու է իր ուղղությունը»:
Նշելով, որ Իրանի նավթի վաճառքի ամբողջական շրջափակման ու զրոյացման դեպքում համաշխարհային ուժերը գիտեն, որ միջազգային ջրուղիները չեն կարող ունենալ նախկին անվտանգությունը, Իրանի նախագահը նշել է.«Իրանի դեմ միակողմանի ճնշումը չի կարող նրանց օգտին լինել և տարածաշրջանում ու աշխարհում նրանց անվտանգությունը չի երաշխավորում»:
Անդրադառնալով ԱՄՆ-ի պատժամիջոցները դիմակայելու հարցում Իրանի կառավարության քաղաքականություններին, Ռոհանին ասել է.«Իրանի կառավարության քաղաքականությունն է` նավթամթերքը վաճառել անմշակ նավթի փոխարեն, ինչպես նաև ընդլայնել գոյություն ունեցող նավթազտարանները և ստեղծել նորերը»: