Ռոհանի.«ՀԳՀԾ-ի պարտավորությունների նվազեցման հարցում Իրանը ճիշտ ուղի է ընտրել»
https://parstoday.ir/hy/news/iran-i110698-Ռոհանի._ՀԳՀԾ_ի_պարտավորությունների_նվազեցման_հարցում_Իրանը_ճիշտ_ուղի_է_ընտրել
Անդրադառնալով ՀԳՀԾ-ի պարտավորությունների նվազեցման քայլերին, ԻԻՀ նախագահն ասել է.«ՀԳՀԾ-ի պարտավորությունների նվազեցման հարցում Իրանը ճիշտ ուղի է ընտրել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2019 13:32 Asia/Tehran
  • Ռոհանի.«ՀԳՀԾ-ի պարտավորությունների նվազեցման հարցում Իրանը ճիշտ ուղի է ընտրել»

Անդրադառնալով ՀԳՀԾ-ի պարտավորությունների նվազեցման քայլերին, ԻԻՀ նախագահն ասել է.«ՀԳՀԾ-ի պարտավորությունների նվազեցման հարցում Իրանը ճիշտ ուղի է ընտրել»:

Չորեքշաբթի օրը, Իրանի մեծարգո առաջնորդի և կառավարության անդամների հանդիպման ընթացքում, շեշտելով որ ՀԳՀԾ-ում Իրանի համբերությունն էլ իր սահմանն ունի, Հասան Ռոհանին հավելել է.«ՀԳՀԾ-ում նրանց անպատասխանատու վերաբերմունքի դիմաց, Իրանի չի կարող լինել լիարժեք հավատարիմ»:

Անդրադառնալով Իրանի ու ՀԳՀԾ-ի մյուս անդամների բանակցություններին, Ռոհանին հստակեցրել է.«Եթե երկխոսությունները անհաջող անցնեն, Իրանը շարունակելու է իր ուղղությունը»:

Նշելով, որ Իրանի նավթի վաճառքի ամբողջական շրջափակման ու զրոյացման դեպքում համաշխարհային ուժերը գիտեն, որ միջազգային ջրուղիները չեն կարող ունենալ նախկին անվտանգությունը, Իրանի նախագահը նշել է.«Իրանի դեմ միակողմանի ճնշումը չի կարող նրանց օգտին լինել և տարածաշրջանում ու աշխարհում նրանց անվտանգությունը չի երաշխավորում»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի պատժամիջոցները դիմակայելու հարցում Իրանի կառավարության քաղաքականություններին, Ռոհանին ասել է.«Իրանի կառավարության քաղաքականությունն է` նավթամթերքը վաճառել անմշակ նավթի փոխարեն, ինչպես նաև ընդլայնել գոյություն ունեցող նավթազտարանները և ստեղծել նորերը»: