Իրանի ԱԳՆ.«Եվրոպան պետք է կատարի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները»
https://parstoday.ir/hy/news/iran-i110795-Իրանի_ԱԳՆ._Եվրոպան_պետք_է_կատարի_ՀԳՀԾ_ով_ստանձնած_իր_պարտավորությունները
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Եթե Եվրոպան կատարի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները, Իրանը պատրաստ է հետ կանգնել իր պարտավորությունների կրճատմանն ուղղված քայլերից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2019 13:57 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ.«Եվրոպան պետք է կատարի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները»

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Եթե Եվրոպան կատարի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները, Իրանը պատրաստ է հետ կանգնել իր պարտավորությունների կրճատմանն ուղղված քայլերից»:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ուրբաթ օրը «Ֆրանս Պրես» լրատվական  գործակալությանը տված հարցազրույցում ողջունելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկները, ընդգծել է.«Միջուկային համաձայնագրի շուրջ լարվածությունների մեղմացմանն ուղղված Ֆրանսիայի նախագահի առաջարկները լավ ուղու վրա են գտնվում, բայց պետք է ավելի շատ աշխատանք տարվի»:

Առանց անդրադառնալու Փարիզի առաջարկների մանրամասներին, Զարիֆն ընդգծել է.«Եվրոպան պետք է մի ելք գտնի պայմաններն Իրանի համար ավելի հեշտացնելու համար,նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ-ն այլևս միջուկային համաձյանագրի անդամ չէ»:

Իրանի ԱԳ նախարարի և Ֆրանսիայի նախագահի խորհրդակցությունները կատարվել են Ֆրանսիայում  Մեծ Յոթնյակի երկրների առաջնորդների, այդ թվում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ մեկնարկած գագաթաժողովի նախօրեին: 

Նշվում է,որ Մեծ Յոթնյակի գագաթնաժողովում քննարկվող գլխավոր թեմաներից է Իրանի հետ միջուկային համաձայնությունը՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը: