Զարիֆ. Իրանն այլ կողմերին հավասար է հավատարիմ մնալու ՀԳՀԾ-ին
ԻԻՀ ԱԳ նախարարը եվրոպական կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին: Նա հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ կմնա ՀԳՀԾ-ին, ինչպես մյուս կողմերը»:
Մալայզիայի Բերնամա լրատվական ծառայությանը տված հարցազրույցում, Զարիֆն ասել է. «Իրանն ԱՄՆ-ի հետ կբանակցի միայն այն դեպքում, եթե այդ երկիրը հավատարիմ մնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին»:
Զարիֆն անդրադառնալով Նյու Յորքում սեպտեմբերի վերջին կայանալիք ՄԱԿ-ի ԳԱ նիստին իր մասնակցությանը, նշել է. «ԱՄՆ-ը պարտավոր է ընդունել, որ ՄԱԿ-ի անդամ երկրները պետք է մասնակցեն կազմակերպութան աշխատանքներին»:
Նշելով, որ ԱՄՆ-ը տնտեսական պատերազմ է մղում Իրանի ժողովրդի դեմ, Զարիֆը հավելել է. «Ամերիկացիների հետ բանակցելու հնարավորություն կլինի միայն այն դեպքում, եթե նրանք հրաժարվեն Իրանի ժողովրդի դեմ տնտեսական պատերազմից ու ահաբեկչությունից»: