Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի աղոթապետ. ԱՄՆ-ը գլխավորում է աշխարհի ահաբեկչական պետություններին
(last modified Fri, 30 Aug 2019 15:17:33 GMT )
Օգոստոս 30, 2019 19:47 Asia/Tehran
  •  Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի աղոթապետ. ԱՄՆ-ը գլխավորում է աշխարհի ահաբեկչական պետություններին

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի աղոթապետն անդրադառնալով այն փաստին, որ ԱՄՆ-ը աշխարհում գլխավորում է ահաբեկչական պետություններին, ասել է. «Ամերիկացի պաշտոնյաները խոստովանել են, որ տարածաշրջանում ձևավորել են ահաբեկչական խմբեր: Այդուհանդերձ, նրանք անամոթաբար հայտարարում են, թե պայքարում են ահաբեկչության դեմ»:

Այաթոլլահ Սեյեդ Ահմադ Խաթամին, անդրադառնալով  1981թ. ահաբեկչական գործողությունների հետևանքով Իրանի նախագահի ու վարչապետի նահատակությանը, և Իրանում այսօր նշվող Ահաբեկչության դեմ պայքարի ազգային օրվան, նշել է. «Իրանը եղել է ահաբեկչության զոհ»:

Խաթամին անդրադառնալով Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումներին, ասել է. «Այս հարձակումները բխում են Սիոնիստական ռեժիմի ագրեսոր բնույթից, որի դեմ պետք է պայքարել»:

Մտահոգություն հայտնելով Քաշմիրի մուսուլմանների վիճակի կապակցությամբ, նա հույս է հայտնել, որ Հնդկաստանի կառավարությունն այդ երկրի մուսուլմանների նկատմամբ կգործադրի բանականության վրա հիմնված քաղաքականություն և նրանց դեմ բռնություն չի կիրառի: