Իրան. Բոլոր կողմերի պարտավորությունների կատարումը ՀԳՀԾ-ի պահպանման հիմքն է
https://parstoday.ir/hy/news/iran-i111009-Իրան._Բոլոր_կողմերի_պարտավորությունների_կատարումը_ՀԳՀԾ_ի_պահպանման_հիմքն_է
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի նոր դեսպանը հայարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի նոր զեկույցը նույնպես հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2019 04:14 Asia/Tehran
  •  Իրան. Բոլոր կողմերի պարտավորությունների կատարումը ՀԳՀԾ-ի պահպանման հիմքն է

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի նոր դեսպանը հայարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի նոր զեկույցը նույնպես հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը:

Ուրբաթ օրը, ՀԳՀԾ-ով ստանձնած Իրանի պարտավորությունների վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարուղարի կողմից գործակալության 16-րդ զեկույցի հրապարակումից հետո, Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ այս զեկույցը վկայում է միջազգային հարաբերություններում բազմակողմանիությունը պահպանելու Իրանի բարի կամքի դրսևորման և միջազգային պարտավորություններին հավատարիմ լինելու մասին:

Ղարիբաբադին հավելել է. «Զեկույցի համաձայն,  օգոստոսի 19-ի դրությամբ, Իրանում հարստացված ուրանի ծավալը կազմել է 241.6  կիլոգրամ, որից  21.1 կիլոգրամը 4.5 տոկոս հարստացված ուրան է: ՀԳՀԾ-ի համաձայն, Իրանը կարող է ունենալ առավելագույնը 202.8 կգ հարստացած ուրան:

Միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչն ասել է. «Իրանը վեճռական է տրամադրված իր վերջին որոշման համաձայն արվող քայլերի նկատմամբ և ինչպես բազմիցս հայտարարել է, որ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կատարումը բոլոր անդամների կողմից, համաձայնագրի պահպանման հիմքն է»: