Իրան. Բոլոր կողմերի պարտավորությունների կատարումը ՀԳՀԾ-ի պահպանման հիմքն է
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի նոր դեսպանը հայարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի նոր զեկույցը նույնպես հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը:
Ուրբաթ օրը, ՀԳՀԾ-ով ստանձնած Իրանի պարտավորությունների վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարուղարի կողմից գործակալության 16-րդ զեկույցի հրապարակումից հետո, Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ այս զեկույցը վկայում է միջազգային հարաբերություններում բազմակողմանիությունը պահպանելու Իրանի բարի կամքի դրսևորման և միջազգային պարտավորություններին հավատարիմ լինելու մասին:
Ղարիբաբադին հավելել է. «Զեկույցի համաձայն, օգոստոսի 19-ի դրությամբ, Իրանում հարստացված ուրանի ծավալը կազմել է 241.6 կիլոգրամ, որից 21.1 կիլոգրամը 4.5 տոկոս հարստացված ուրան է: ՀԳՀԾ-ի համաձայն, Իրանը կարող է ունենալ առավելագույնը 202.8 կգ հարստացած ուրան:
Միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչն ասել է. «Իրանը վեճռական է տրամադրված իր վերջին որոշման համաձայն արվող քայլերի նկատմամբ և ինչպես բազմիցս հայտարարել է, որ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կատարումը բոլոր անդամների կողմից, համաձայնագրի պահպանման հիմքն է»: