Թեհրանը պատրաստ է իրագործել ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման երրորդ քայլը
https://parstoday.ir/hy/news/iran-i111079-Թեհրանը_պատրաստ_է_իրագործել_ՀԳՀԾ_ով_ստանձնած_պարտավորությունների_կրճատման_երրորդ_քայլը
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ դիվանագիտական ջանքերը չարդյունավորվելու դեպքում, Թեհրանը պատրաստ է իրագործել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման երրորդ քայլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2019 07:16 Asia/Tehran
  • Թեհրանը պատրաստ է իրագործել ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման երրորդ քայլը

Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ դիվանագիտական ջանքերը չարդյունավորվելու դեպքում, Թեհրանը պատրաստ է իրագործել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման երրորդ քայլը:

Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է.«ԻԻՀ-ը ՀԳՀԾ-ի համաձայնության կողմերին երխոսության ու գործակցության հնարավորություն է ընձեռել, սակայն միաժամանակ նախագծել է ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման երրորդ քայլը, որը պատրաստ է իրագործման»:

Իրանի արտգործնախարարության խոսնակը նշել է, որ չնայած դիվանագիտական ջանքերին, եվրոպացիների կողմից վճռակամություն չդրսևորելու և այդ ջանքերի չարդյունավորվելու դեպքում, ԻԻՀ-ն իրագործելու է երրորդ քայլը:

Մուսավին ընդգծել է, որ երրորդ քայլն ավելի ամուր է առաջին և երկրորդ քայլերից, որպեսզի հավասարակշռություն ստեղծվի  ՀԳՀԾ-ում ԻԻՀ իրավունքների և պարտավորությունների միջև:

Իրանը հայտարարել է, որ եթե եվրոպացիները շարունակեն ՀԳՀԾ-ի հարցով պասիվությունը, սեպտեմբերի 6-ից Թեհրանն իրագործելու է ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման երրորդ քայլը: