Թեհրանը պատրաստ է իրագործել ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման երրորդ քայլը
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ դիվանագիտական ջանքերը չարդյունավորվելու դեպքում, Թեհրանը պատրաստ է իրագործել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման երրորդ քայլը:
Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է.«ԻԻՀ-ը ՀԳՀԾ-ի համաձայնության կողմերին երխոսության ու գործակցության հնարավորություն է ընձեռել, սակայն միաժամանակ նախագծել է ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման երրորդ քայլը, որը պատրաստ է իրագործման»:
Իրանի արտգործնախարարության խոսնակը նշել է, որ չնայած դիվանագիտական ջանքերին, եվրոպացիների կողմից վճռակամություն չդրսևորելու և այդ ջանքերի չարդյունավորվելու դեպքում, ԻԻՀ-ն իրագործելու է երրորդ քայլը:
Մուսավին ընդգծել է, որ երրորդ քայլն ավելի ամուր է առաջին և երկրորդ քայլերից, որպեսզի հավասարակշռություն ստեղծվի ՀԳՀԾ-ում ԻԻՀ իրավունքների և պարտավորությունների միջև:
Իրանը հայտարարել է, որ եթե եվրոպացիները շարունակեն ՀԳՀԾ-ի հարցով պասիվությունը, սեպտեմբերի 6-ից Թեհրանն իրագործելու է ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման երրորդ քայլը: