Իրանի կառավարություն. ՀԳՀԾ-ի հարցով պարտավորություն՝ պարտավորության դիմաց, Իրանի ռազմավարությունն է
ԻԻՀ կառավարության խոսնակն ասել է, որ հանձնառության դիմաց հանձնառության ստանձնումը Իրանի ռազմավարությունն է ՀԳՀԾ-ի հորցում: Նա հավելել է, որ եթե Եվրոպան կատարի իր հանձնառությունները, ապա Իրանը կվերադառնա այս համաձայնագրի լիարժեք իրագործմանը:
Երկուշաբթի մամուլի ասուլիսում ելույթ ունենալով ՝ Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին ասելով է, որ քննարկվում են ՀԳՀԾ-ի շրջանակում Եվրոպայի ստանձնած հանձնառությունների կատարման տեխնիկական հարցերը հավելլ է. «Իրանի նավթը պետք է վաճառվի, և պայմանավորվածություններ են ձեռք բերվում գումարները Իրանին վերադարձնելու համար»:
Իրանի կառավարության խոսնակը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի պարտավորությունների կրճատման երրորդ քայլի վերջնական նպատակը՝ համաձայնագրի կողմերի պարտավորությունների լիարժեք իրականացումն է, հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մինչ այժմ միջուկային համաձայնագրի 26-րդ և 36-րդ հոդվածների համաձայն՝ հայտարարել է իր միջուկային պարտավորությունների կրճատման մասին:
Ռաբիին ընդգծելով, որ ՀԳՀԾ-ի պարտականությունների հարցով կողմերի միջև պետք է լինի հավասարակշռություն, հստակեցրել է. «Եթե եվրոպական կողմը ի վիճակի չէ կամ չի ցանկանում կատարել իր ՀԳՀԾ-ի պարտավորությունները, Թեհրանը կձեռնարկի երրորդ քայլը ստանձնած պարտավորությունների կրճատման ուղղությամբ»: