Զարիֆ. Իրանը ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման երրորդ քայլը կկատարի ըստ ծրագրի
https://parstoday.ir/hy/news/iran-i111096-Զարիֆ._Իրանը_ՀԳՀԾ_ով_ստանձնած_պարտավորությունների_կրճատման_երրորդ_քայլը_կկատարի_ըստ_ծրագրի
ԻԻՀ ԱԳ նախարարն ասելով, որ Իրանի ՀԳՀԾ-ի պարտավորությունների կրճատման երրորդ քայլը կկատարի ըստ ծրագրի, ընդգծել է եթե եվրոպացիները չկարողանան կատրել ՀԳՀԾ-ի իրենց ստանձնած պարտավորությունները, Իրանն իրագործելու է երրորդ քայլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2019 14:21 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանը ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման երրորդ քայլը կկատարի ըստ ծրագրի

ԻԻՀ ԱԳ նախարարն ասելով, որ Իրանի ՀԳՀԾ-ի պարտավորությունների կրճատման երրորդ քայլը կկատարի ըստ ծրագրի, ընդգծել է եթե եվրոպացիները չկարողանան կատրել ՀԳՀԾ-ի իրենց ստանձնած պարտավորությունները, Իրանն իրագործելու է երրորդ քայլը:

Երկուշաբթի Մոսկվայում Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, անդրադառնալով Իրանի պատվիրակության Ֆրանսիա կատարած այցի ընթացքում կքննարկվի եվրոպական կողմի ՀԳՀԾ-ով ստանձնած  պարտավորությունների կատարման գորընթացը, հավելել է, որ Իրանի համար կարևորը  Եվրոպայի ստանձնած պարտավորությունների կատարումն է:

Զարիֆն ասել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ Իրանի և Ռուսաստանի տեսակետները մոտ են հավելելով, որ դժբախտաբար, ԱՄՆ-ի ներկայությունը Պարսից ծոցում, տարածաշրջանում լարվածությունը մեծացրել է:

ԻԻՀ արտգործնախարարն անդրադառնալով Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից Սիրիայում հարաբերական անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերին, ասել է, որ ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում անօրինական է, կործանարար և այդ երկրի ինքնիշխանության խախտում, որը հանգեցրել է երկարաժամկետ էթնիկական  պառակտումների և անհամաձայնությունների: