Զարիֆ. Իրանը ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման երրորդ քայլը կկատարի ըստ ծրագրի
ԻԻՀ ԱԳ նախարարն ասելով, որ Իրանի ՀԳՀԾ-ի պարտավորությունների կրճատման երրորդ քայլը կկատարի ըստ ծրագրի, ընդգծել է եթե եվրոպացիները չկարողանան կատրել ՀԳՀԾ-ի իրենց ստանձնած պարտավորությունները, Իրանն իրագործելու է երրորդ քայլը:
Երկուշաբթի Մոսկվայում Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, անդրադառնալով Իրանի պատվիրակության Ֆրանսիա կատարած այցի ընթացքում կքննարկվի եվրոպական կողմի ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կատարման գորընթացը, հավելել է, որ Իրանի համար կարևորը Եվրոպայի ստանձնած պարտավորությունների կատարումն է:
Զարիֆն ասել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ Իրանի և Ռուսաստանի տեսակետները մոտ են հավելելով, որ դժբախտաբար, ԱՄՆ-ի ներկայությունը Պարսից ծոցում, տարածաշրջանում լարվածությունը մեծացրել է:
ԻԻՀ արտգործնախարարն անդրադառնալով Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից Սիրիայում հարաբերական անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերին, ասել է, որ ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում անօրինական է, կործանարար և այդ երկրի ինքնիշխանության խախտում, որը հանգեցրել է երկարաժամկետ էթնիկական պառակտումների և անհամաձայնությունների: