Ռոհանի.«Իրանը կկատարի ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատմանն ուղղված երրորդ քայլը»
https://parstoday.ir/hy/news/iran-i111162-Ռոհանի._Իրանը_կկատարի_ՀԳՀԾ_ով_ստանձնած_պարտավորությունների_կրճատմանն_ուղղված_երրորդ_քայլը
Նշելով, որ Եվրոպայի հետ բանակցությունները դեռ չեն վերջնականացվել, ԻԻՀ նախագահն ասել է.«Այս շրջանակում Իրանը կկատարի ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատմանն ուղղված երրորդ քայլը և կգործի դրա հիմամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2019 13:18 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանը կկատարի ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատմանն ուղղված երրորդ քայլը»

Նշելով, որ Եվրոպայի հետ բանակցությունները դեռ չեն վերջնականացվել, ԻԻՀ նախագահն ասել է.«Այս շրջանակում Իրանը կկատարի ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատմանն ուղղված երրորդ քայլը և կգործի դրա հիմամբ»:

Այսօր կայացած կառավարության նիստում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ Իրանի և ՀԳՀԾ-ի մյուս կողմերի միջև ընթացող բանակցություններում առաջընթաց կա: Նա հավելել է.«Այնուամենայնիվ բացառվում է ՀԳՀԾ-ի կողմերի հետ վերջնական համաձայնության ձեռքբերումը և այսօր ու վաղը կհայտարարվի Իրանի պարտավորությունների կրճատմանն ուղղված երրորդ քայլի մեկնարկը»:

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու դիմաց Իրանի ռազմավարական համբերությունն ու կատարած քայլը «խելամիտ» համարելով, Ռոհանին հստակեցրել է.«ՀԳՀԾ-ով ստանձնած Իրանի պարտավորությունների կրճատմանն ուղղված երրորդ քայլը հույժ կարևոր է, և կարելի է ասել կարևորագույն քայլն է, որ Թեհրանը կատարելու է»:

Իրանի նախագահը հավելել է.«Թեհրանն իր երրորդ քայլը կատարելուն զուգահեռ, ևս երկու ամիս ժամանակ կտա ՀԳՀԾ-ի մյուս երկրներին, իսկ եթե համաձայնություն ձեռք բերվի, բանակցության, տրամաբանության ու համաձայնության ճանապարհը բաց է»:

Ռոհանին ասել է.«ԱՄՆ-ի ծայրահեղականները, Սիոնիստական ռասիստ ռեժիմը և տարածաշրջանի որոշ հետադիմական ղեկավարները չեն ցանկանում, որպեսզի Իրանի ու ԱՄՆ-ի միջև ճիշտ ու արդար հարաբերություն հաստատվի և ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառն այդ երեք խմբի գերիշխելն է Սպիտակ Տանը»: