Ղարիբաբադի. Իրանը լրջորեն կրճատում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ և դեսպանը նախազգուշացրելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նկատմամբ ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի ճնշման կապակցությամբ, ընդգծել է, որ Իրանն ըստ 60 օրյա ժամանակացույցի, կշարունակի ՀԳՀԾ-ի պարտավորությունների կրճատման գործընթացը:
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում, Քազեմ Ղարիբաբադին ասել է. «Իրանն այդ ճնշումներին չի ենթարկվի և կշարունակի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման գործընթացը»:
Ընդգծելով Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի սերտ համագործակցության անհրաժեշտությունը, Ղարիբաբադին հավելել է.«Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև կառուցողական համագործակցությունը շեղելու ցանկացած փորձ, կարժանանա Թեհրանի կողմից համապատասխան քայլերի»:
Նա նաև բոլոր կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններին: Ղարբաբադին ասել է.«Իրանը պատրաստ է բոլոր մակարդակներում շարունակել բանակցությունները ՀԳՀԾ-ի մնացած բոլոր կողմերի հետ և եթե նրանք կատարեն իրենց հանձնառությունները, ապա Իրանը պատրաստ է վերականգել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները»: