Իրանը կհակազդի Կանադայի անօրինական քայլերին
https://parstoday.ir/hy/news/iran-i111517-Իրանը_կհակազդի_Կանադայի_անօրինական_քայլերին
Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է, որ եթե Կանադան չհրաժարվի Իրանի ակիվնտերի առգրավման անօրինական քայլից, ապա Թեհրանը հակազդեցություն կցուցաբերի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 16, 2019 16:56 Asia/Tehran
  • Իրանը կհակազդի Կանադայի անօրինական քայլերին

Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է, որ եթե Կանադան չհրաժարվի Իրանի ակիվնտերի առգրավման անօրինական քայլից, ապա Թեհրանը հակազդեցություն կցուցաբերի:

Իրանի դատական իշխանության ղեկավարն անդրադառնալով Իրանի ակտիվներն առգրավելու Կանադայի կառավարության անօրինական  քայլին, ասել է, որ Կանադայի կառավարության գործողություններն ապօրինի են և խախտում են միջազգային բոլոր համաձայնագրերը:

Ռեիսին ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը երբեք չի ենթարկվի բռնության: Նա ասել է.«ԻԻՀ-ն, անկասկած, Կանադայի ճանաչված ակտիվներն առգրավելու համար կդիմի միջազգային ատյաններին»:

Կանադայի կառավարությունը վերջերս աշխարհում ահաբեկչության ենթարկված զոհերի հարազատներին աջակցելու պատրվակով առգրավել է Իրանի ակտիվների մի մասը:

Կանադական աղբյուրների համաձայն, վաճառված գույքի արժեքը կազմում է ավելի քան 28 միլիոն դոլար: