Ղարիբ Աբադի. Իսրայելը միջուկային զենքից զերծ Միջին Արևելքի հիմնական արգելքն է
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանն ու մշտական ներկայացուցիչը նշել է, որ Իրանն աջակցում է միջուկային զենքից զերծ տարածաշրջանի գաղափարին, հավելելով, որ Իսրայելն այդ գաղափարի իրագործման հիմնական խոչընդոտն է:
Հինգաբթի օրը, «Իսրայելի միջուկային ուժը և միջուկային զենքից զերծ Միջին Արևելքը» թեմայով ՄԱԳԱՏԷ-ի գագաթաժողովում ունեցած ելույթում, Ղարիբ Աբադին միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ NPT դաշինքին միանալու համար:
Նշելով, որ Իսրայելի միջուկային ծրագիրը սպառանալիք է տարածաշրջանի և աշխարհի համար, Ղարիբ Աբադին մտահոգություն է հայտնել այս ուղղությամբ թույլ տրված թերությունների կապակցությամբ:Նրա խոսքերով. «Ցավալի է, որ Սիոնիստական ռեժիմը, որը չի անդամակցում միջուկային զնեքի արգելման պայմանագրին, շարունակում է իրականացնել իր գաղտնի միջուկային ծրագիրրը՝ որոշ երկրների քաղաքական ու ռազմական աջակցությամբ»:Ղարիբ Աբադին հավելել է. «Սիոնիստական ռեժիմի ոչ անվտանգ միջուկային կառույցների գոյությունն այլևս չպետք է հանդուժել: Իսկ այս ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի ամբողջական արգելքը բոլոր միջուկային սարքավորումների, նյութերի, օբյեկտների ու տեղեկատվության նկատմամբ»: