Մուսավի.«Իրանը մարդու իրավունքները հարգելու համար ուրիշների միտումնավոր պնդումների կարիքը չունի»
(last modified Mon, 23 Sep 2019 14:57:56 GMT )
Սեպտեմբեր 23, 2019 18:27 Asia/Tehran
  • Մուսավի.«Իրանը մարդու իրավունքները հարգելու համար ուրիշների միտումնավոր պնդումների կարիքը չունի»

Արձագանքելով Եվրախորհրդարանի հակաիրանական բանաձևի ընդունմանը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է.«Մարդու իրավունքների հարգումն Իրանի համար իրավական ու օրինական անհրաժեշտություն է, որի համար այլոց միտումնավոր պնդումների կարիքը չունի»:

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 19-ին ընդունել  է բանաձև, որով Իրանին մեղադրել է մարդու իրավունքները խախտելու մեջ: 

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին, երկուշաբթի օրը հավելել է.«Իրանի դեմ Եվրախորհրդարանի միակողմանի, անիրատեսական և հուսահատեցնող բանաձևն այն դեպքում է ընդունվել, երբ Միացյալ Նահանգերն Իրանի դեմ տնտեսական ահաբեկչություն կիրառելու միջոցով, խախտել է ավելի քան 80 միլիոն մարդու իրավունքները»:

Մուսավիի խոսքով, այդ բանաձևի ընդունումը ցույց է տալիս, որ Եվրախորհրդարանի նոր պատգամավորները ծանոթ չեն Իրանի ընթացիկ իրադարձություններին, և միայն հիմնվելով սխալ ու ոչ հավաստի ինֆորմացիաների և նպատակաուղղված լրատվամիջոցների հակաքարոզչությունների վրա, մեղադրում են Իրանին:

Մերժելով մարդու իրավունքների հարցում երկակի չափանիշների կիրառումը և մարդու իրավունքները որպես գործիք այլ երկրների դեմ օգտագործումը, Մուսավին ընդգծել է.«Եվրոպական միության հետ գործակցությունը հակասում է նման բանաձևերի ընդունմանն ու քայլերին»: