ԻԻՀ նախագահը ՀԳՀԾ-ի բոլոր կողմերին կոչ է արել վերադառնալ իրենց պարտավորություններին
Հասան Ռոհանին, ով մեկնել է Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով, հայտարարել է. «ՀԳՀԾ-ի բոլոր կողմերը պետք է վերադառնան իրենց պարտավորություններին»:
Ռոհանին ասել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը, հակաիրանական պատժամիջոցների խստացումը և Վաշինգտոնի սադրիչ գործողությունները, Պարսից ծոցի տարածաշրջանում լարվածության հիմնական պատճառներն են»:
Նրա խոսքերով. «ՄԱԿ-ում իմ ելույթում, ես աշխարհին կփոխանցեմ տարածաշրջանում խաղաղության հաստատման և Պարսից ծոցում ու Մերձավոր Արևելքում ցանկացած արտաքին միջամտություն դադարեցնելու ուղերձը»:
ԻԻՀ նախագահը նշել է, որ Նյու Յորք կատարած իր այցի հիմնական նպատակն Իրանի ժողովրդի ուղերձն աշխարհին փոխանցելն է: Մի ժողովրդի, որը գտնվում է տնտեսական ահաբեկչության ճնշման տակ:
Նա հավելել է. «Բոլոր ճնշումներով ու սպառնալիքներով հանդերձ, մեր ժողովուրդը դիմադրող ժողովուրդ է»:
Նյու Յորք մեկնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրուցյում, Հասան Ռոհանին անդրադարձել էր տարածաշրջանային խաղաղության նախագծին, նշելով. «Ծրագիրը վերաբերվում է Պարսից ծոցում հավաքական համագործակցությանը»: