Զարիֆը քննադատել է եվրոպացիների անգործությունը ՀԳՀԾ-ի պարտավորությունների նկատմամբ
ԻԻՀ ԱԳ նախարարը քննադատել է եվրոպացիների անգործությունը ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների նկատմամբ:
Չորեքշաբթի օրը, Նյու Յորքում կայացած Իրանի ու 4+1 խմբի (ՌԴ, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Բրիտանիա) նախարարների նիստում ունեցած ելույթում, անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի անօրինական հրաժարվելու քայքայիչ հետևանքներին, Զարիֆը դատապարտել է եվրոպական եռյակի վերջին ոչ կառուցողական հայտարարությունը:
Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան, երկուշաբթի օրը հրապարակեցին մի բանաձև, որում, առանց որևէ ապացույց ներկայացնելու, Իրանին մեղադրեցին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա Եմենի իրականացրած հարձակմանը մասնակից լինելու մեջ:
Նիստին մասնակցել էին ՌԴ, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իրանի ԱԳ նախարարները, ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և մի ներկայացուցիչ Բրիտանիայից:
Նիստի ավարտին հրապարակվեց բանաձև, որում ընդգծվեց ՀԳՀԾ-ի բոլոր կողմերի՝ իրենց պարտավորությունները հարգելու անհրաժեշտությունը:
Նիստի մասնակիցները նշեցին, որ իրենց բոլոր ջանքերը կներդնեն՝ համաձայնագիրը պահպանելու ուղղությամբ: Նիստը տեղի ունեցավ ՀԳՀԾ-ի կառավարիչների խորհրդի շրջանակներից դուրս, որը տեղի է ունենում նախարարների մակարդակով: