Զարիֆ. Դեղերի ոլորտի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները տնտեսական ահաբեկչություն է
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ դեղերի ոլորտի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները տնտեսական ահաբեկրություն է: Նա ասել է. «Միջազգային հանրությունը պետք է ԱՄՆ-ին ու տնտեսական ահաբեկչության այլ հանցավորներին ստիպի հրաժարվել այդ քաղաքականությունից»:
Հինգշաբթի օրը, Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, Զարիֆը նշել է. «ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքկանությունը սահմանափակումներ է առաջացրել Իրանի քաղաքացիների համար, քանի որ պատժամիջոցները թույլ չեն տալիս ձեռք բերել բժշկական պարագաներ ու հիվանդանոցային սարքավորումներ»:
Զարիֆը հավելել է. «Այս կանխամտածված ճնշումը որ գործադրվում է հասարակության ամենախոցելի խավի վրա՝ նպատակ ունենալով փոխել երկրի քաղաքական համակարգը, տնտեսական ահաբեկչություն է»:
2018թ հոկտեմբերի 8-ին Միջազգային դատարանը ԱՄՆ-ի դեմ Իրանի հայցի քննման արդյունքում, որոշում կայացրեց վերացնել Իրանի նկատմամբ դեղերի, սննդի և ավիացիոն ոլորտի պատժամիջոցները: