Թեհրանը զգուշացրել է Սաուդյան Արաբիայի սադրիչ քայլերի հետևանքների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i112038-Թեհրանը_զգուշացրել_է_Սաուդյան_Արաբիայի_սադրիչ_քայլերի_հետևանքների_կապակցությամբ
ՄԱԿ-ի ԳԱ Իրանի ներկայացուցության անդամ Ֆարհադ Մամդուհին զգուշացրել է տարածաշրջանն ապակայունացնող Սաուդյան Արաբիայի սադրիչ քայլերի հետևանքների կապակցությամբ, ասելով, որ ժամանակն է եկել, որպեսզի սաուդցիներն ընդունեն իրենց սխալների արդյունքը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 01, 2019 11:16 Asia/Tehran
  • Թեհրանը զգուշացրել է Սաուդյան Արաբիայի սադրիչ քայլերի հետևանքների կապակցությամբ

ՄԱԿ-ի ԳԱ Իրանի ներկայացուցության անդամ Ֆարհադ Մամդուհին զգուշացրել է տարածաշրջանն ապակայունացնող Սաուդյան Արաբիայի սադրիչ քայլերի հետևանքների կապակցությամբ, ասելով, որ ժամանակն է եկել, որպեսզի սաուդցիներն ընդունեն իրենց սխալների արդյունքը:

Երկուշաբթի երեկոյան, ՄԱԿ-ի ԳԱ նիստում, հերքելով Իրանի դեմ սաուդցիների մեղադրանքները, Ֆարհադ Մամդուհին հավաստիացրել է, որ Սաուդյան Արաբիան, Իրանին մեղադրելու և տարածաշրջանում, հատկապես Եմենում իր կրած պարտությունները քողարկելու փոխարեն, ավելի լավ է վերջ դնի Ասիայի Արևմուտքում իր արկածախնդրություններին:

ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը նշել է, որ սաուդյան վարչակազմը տարածաշրջանում բախումներ է հրահրում բռնություն է կիրառում և ապակայունացնող ու սադրիչ քայլեր է ձեռարկում, որոնց հետևանքների համար ուրիշներին է քննադատում:

«Իրանը պատասխանատու չէ վերջին տասնամյակներում սաուդցիների սխալ քայլերի համար և սաուդյան ռեժիմից բացի, ոչ-ոք չպետք է քննադատվի նրանց գործած սխալների համար»,-ասել է ՄԱԿ-ի ԳԱ Իրանի ներկայացուցիչ  Ֆարհադ Մամդուհին: