Մուսավի.«Իրանը մշտապես լինելու է Իրաքի կառավարության ու ժողովրդին կողքին»
https://parstoday.ir/hy/news/iran-i112241-Մուսավի._Իրանը_մշտապես_լինելու_է_Իրաքի_կառավարության_ու_ժողովրդին_կողքին
Անդրադառնալով Իրաքում վերջերս տեղի ունեցած դեպքերին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Իրանը մշտապես լինելու է Իրաքի կառավարության ու ժողովրդին կողքին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2019 15:07 Asia/Tehran
  • Մուսավի.«Իրանը մշտապես լինելու է Իրաքի կառավարության ու ժողովրդին կողքին»

Անդրադառնալով Իրաքում վերջերս տեղի ունեցած դեպքերին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Իրանը մշտապես լինելու է Իրաքի կառավարության ու ժողովրդին կողքին»:

Օրերս Իրաքի որոշ քաղաքներում, այդ թվում՝ Բաղդադում, տեղի են ունեցել զանգվածային ցույցեր: Ցուրարաները բողոքում են աշխատատեղերի բացակայության, կոռուպցիայի և հանրային ծառայությունների անբարենպաստ իրավիճակի դեմ:

Կիրակի օրը, «Իրան Պրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, նշելով, որ Իրաքի ժողովուրդը  նախկինում էլ բախվել է ճգնաժամերի, Իրանի ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է.«Այս անգամ ևս  Իրաքի քաղաքական խմբերի ու կուսակցությունների միասնականությամբ,  խնդիրները կկարգավորվեն»:

«Իրաքի ներքին հարցերին ցանկացած օտարերկրյա միջամտություն, չի օգնելու այդ երկրի ժողովրդի խնդիրների լուծմանը». ասել է Մուսավին, հավելելով, որ Իրաքի կառավարությունը, տեղյակ  լինելով իր ժողովրդի խնդիրների մասին, փորձում է դրանց լուծման համար ուղիներ գտնել: