Մուսավի.«Իրանը մշտապես լինելու է Իրաքի կառավարության ու ժողովրդին կողքին»
Անդրադառնալով Իրաքում վերջերս տեղի ունեցած դեպքերին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Իրանը մշտապես լինելու է Իրաքի կառավարության ու ժողովրդին կողքին»:
Օրերս Իրաքի որոշ քաղաքներում, այդ թվում՝ Բաղդադում, տեղի են ունեցել զանգվածային ցույցեր: Ցուրարաները բողոքում են աշխատատեղերի բացակայության, կոռուպցիայի և հանրային ծառայությունների անբարենպաստ իրավիճակի դեմ:
Կիրակի օրը, «Իրան Պրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, նշելով, որ Իրաքի ժողովուրդը նախկինում էլ բախվել է ճգնաժամերի, Իրանի ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է.«Այս անգամ ևս Իրաքի քաղաքական խմբերի ու կուսակցությունների միասնականությամբ, խնդիրները կկարգավորվեն»:
«Իրաքի ներքին հարցերին ցանկացած օտարերկրյա միջամտություն, չի օգնելու այդ երկրի ժողովրդի խնդիրների լուծմանը». ասել է Մուսավին, հավելելով, որ Իրաքի կառավարությունը, տեղյակ լինելով իր ժողովրդի խնդիրների մասին, փորձում է դրանց լուծման համար ուղիներ գտնել: