Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար. Առաջիկայում կմեկնարկի Արաքի ռեակտորի երրորդ բաժնի աշխատանքը
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ առաջիկա երեք շաբաթների ընթացքում, մեկնարկեու է Արաքի ռեակտորի երրորդ բաժնի աշխատանքը:
Նշելով, որ կառույցը պատրաստ է իրականացնելու ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման չորրորդ քայլի վերաբերյալ Իրանի ցանկացած որոշում, Ալի Աքբար Սալեհին հավելել է. «Առաջիկա երեք շաբաթների ընթացքում, Արաքի ռեակտորի երրորդ բաժինը կսկսի իր աշախատանքը»:
Նա տեղեկացրել է նաև աառաջատար IR6 ցենտրիֆուգների գործարկման մասին: Նրա խոսքերով. «ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների նվազեցման քայլերով, Իրանը ցույց տվեց, որ ունի իր կարողությունները գագաթնակետին հասցնելու հնարավորություն, և առաջիկա երեք շաբաթների ընթացքում գործարկելու է 30 առաջատար ցենտրիֆուգներ»:
Սալեհին հավելել է. «Առավելագույնը առաջիկա մեկ ամսվա ընթացքում, Իրանի 5060 սուին կավելանա ևս 1500 սու, ինչը նշանակում է, որ ուրանի հարստացման ծավալը կաճի 40 տոկոսով»:
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նշել է. «Իրանի կողմից միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կրճատումը չի նշանակում ՀԳՀԾ-ի խախտում և գոյություն ունի համաձայնագրից առաջ եղած վիճակին վերադառնալու հնարավորություն»: