Զարիֆ. Իրաքի ժողովրդի զգոնությունը կանխեց օտարների կողմից իրավիճակի շահարկումը
https://parstoday.ir/hy/news/iran-i112321-Զարիֆ._Իրաքի_ժողովրդի_զգոնությունը_կանխեց_օտարների_կողմից_իրավիճակի_շահարկումը
Իրանի ԱԳ նախարարն անդրադառնալով Իարքի վերջին անհանդարտություններին, հայտարարել է, որ իրաքցիների զգոնության շնորհիվ, հնարավոր եղավ կանխել այդ երկրում արտաքին միջամտության հետևանքով ծայր առած անհանդարտությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2019 08:19 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրաքի ժողովրդի զգոնությունը կանխեց օտարների կողմից իրավիճակի շահարկումը

Իրանի ԱԳ նախարարն անդրադառնալով Իարքի վերջին անհանդարտություններին, հայտարարել է, որ իրաքցիների զգոնության շնորհիվ, հնարավոր եղավ կանխել այդ երկրում արտաքին միջամտության հետևանքով ծայր առած անհանդարտությունները:

Չորեքշաբթի օրը, ներկայացնելով Իրաքի վերջին անհանդարտությունների կապակցությամբ Իրանի դիրքորոշումը, ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանի պաշտոնյաների համոզմամբ, Իրաքի ժողովուրդը ուշիմ ժողովուրդ է  և թույլ չի տա, որպեսզի օտարերկրացիները շահարկեն իր պահանջները, հատկապես որ կառավարությունն արդեն քննարկում է դրանց լուծմանն ուղղված ճանապարհները:

Զարիֆը հավելել է. «Իրաքի ժողովուրդն այդ երկրի տերն է և նրա  իրավունքները պետք է հարգվեն»:

Վերջին օրերին, Իրաքի մի շարք նահանգներում, այդ թվում նաև մայրաքաղաք Բաղդադում, ծավալուն բողոքի ցույցեր տեղի ունեցան հանրային ծառայությունների ցածր որակի, աշխատատեղերի բացակայության ու կոռուպցիայի դեմ:

 Փաստերը վկայում են, որ ցույցերը հրահրվել էին արտաքին ուժերի կողմից: