Իրանն ընդգծել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i112363-Իրանն_ընդգծել_է_Սիրիայում_Թուրքիայի_ռազմական_գործողությունների_դադարեցման_անհրաժեշտությունը
Իրանի ԱԳ նախարարությունն ընդգծել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսային շրջաններում իրականացվող ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և այդ երկրի տարածքներից թուրքական զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը ՝ միաժամանակ հասկանալով Անկարայի մտահոգությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2019 12:41 Asia/Tehran
  • Իրանն ընդգծել է  Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

Իրանի ԱԳ նախարարությունն ընդգծել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսային շրջաններում իրականացվող ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և այդ երկրի տարածքներից թուրքական զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը ՝ միաժամանակ հասկանալով Անկարայի մտահոգությունները:

Իրանի ԱԳ նախարարությունը հինգշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում մտահոգություն հայտնելով Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողության կապակցությամբ, նշել  է .«Ռազմական գործողությունները ոչ միայն չեն կարող փարատել Թուրքիայի մտահոգությունները, այլև հանգեցնելու են  նյութական ու մարդկային մեծ կորուստների, ուստի Իրանն իր անհամաձայնությունն է հայտնում այդ գործողություններին»:

Ընդգծելով, որ տարածաշրջանի ներկա պայմաններն արտաքին երկրների, հատկապես ԱՄՆ-ի միջամտությունների արդյունքն են, Իրանի ԱԳ նախարարությունը նշել է.«Իրանի իսլամական հանրապետությունը համոզված է, որ  հարցերը պետք է լուծել տարածաշրջանի ներսում  և  բ իր պատրաստակամությունն է հայտնում Թուրքիայի ու Սիրիայի միջև միջնորդելու համար: Ներկայումս Թեհրանը շփվում է երկու կողմերի հետ»:

«Առաջացած լարվածությունը հնարավոր է  վերացնել միայն  խաղաղ ճանապարհով, Սիրիայի ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգմամբ, և Ադանայի համաձայնագրով»,ասված է հաղորդագրութայն մեջ:

Որոշ աղբյուրներ հաղորդել են, որ այս բախումների հետևանքով մինչ այժմ զոհվել է 15  և վիրավորվել ավելի քան 40 մարդ: