ԱՀԿ-ի գլխավոր քարտուղար.«Առողջապահության առումով Իրանն Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում առաջատար է»
(last modified Tue, 15 Oct 2019 12:54:55 GMT )
Հոկտեմբեր 15, 2019 16:24 Asia/Tehran
  • ԱՀԿ-ի գլխավոր քարտուղար.«Առողջապահության առումով Իրանն Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում առաջատար է»

Նշելով,որ առողջապահության ոլորտում Իրանի իսլամական հանրապետությունն առաջատար է տարածաշրջանում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը հստակեցրել է.«Իրանը բարելավել է առողջապահական ծառայությունները ՝ վերահսկելով երեխաների ու կանանց մահացությունները և վարակիչ հիվանդությունները»:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Թեդրոս Ադհանոմը երեքշաբթի օրը Թեհրանում  Առողջապահության համաշխարհային կազմակերպության արևելյան Միջերկրականի տարածաշրջանի Առողջապահության նախարարների 66-րդ նստաշրջանում ունեցած ելույթում ասել է.«Հաշվի առնելով Իրանի առողջապահական ոլորտի ձեռքբերումները, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պարտականություն ունի օգնել այս երկրին՝ էլ ավելի բարձրացնելու առողջապահական ծառայությունների որակը»:

ԱՀԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է.«Սա համաշխարհային ծրագիր է հեպատիտ հիվանդության հետևանքով մահացությունները կանխելու և նվազեցնելու համար, որի  իրագործման համար պետք է ջաքներ գործադրել: Ծրագիրը պետք է իրագործել տարածաշրջանի երկրներում հատկապես Աֆղանստանում»:

Ադհանոմը հստակեցրել է.«Պետք է ստեղծել շրջանակ այս մահացությունները վերահսկելու համար, որպեսզի մայրերը, նորածինները և հիվանդները կարողանան ավելի առողջ կյանք վարել և ԱՀԿ-ն այս նպատակին հասնելու համար ավելի մեծ թվով բուժքույրերի ու բուժաշխատողների կարիք ունի»: 

ԻԻՀ նախագահի ներկայությամբ, Թեհրանում մեկնարկել է Արևելյան Միջերկրականի առողջապահության նախարարների 66-րդ նստաշրանը:

Նիստին մասնակցում են տարածաշրջանի երկրների 22 առաղջապահության նախարարներ, որոնք քննարկելու են առողջության հետ կապված հարցեր: