Իրանն աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i112729-Իրանն_աջակցում_է_Սիրիայի_տարածքային_ամբողջականությանը
Նշելով, որ Սիրիայի տարածքային ամբողջականության խախտումը կավելացնի այդ երկրի ժողովրդի դժվարությունները, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Իրանն աջակցում է Սիրիայի անվտանգությանն ու կայունությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2019 13:09 Asia/Tehran
  • Իրանն աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը

Նշելով, որ Սիրիայի տարածքային ամբողջականության խախտումը կավելացնի այդ երկրի ժողովրդի դժվարությունները, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Իրանն աջակցում է Սիրիայի անվտանգությանն ու կայունությանը»:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, երկուշաբթի օրը Թեհրանում Սիրիայի դեսպան Ադնան Մահմուդի հետ հանդիպման ժամանակ, նշել է.«Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը մշտապես եղել է Իրանի իսլամական հանրապետության ուշադրության կենտրոնում և այլ երկրների հետ բանակցություններում Թեհրանը աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը»:

Թեհրանում Սիրիայի դեսպանն անդրադառնալով Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին, ասել է.«Սիրիայի դեմ Թուրքիայի ագրեսիան շարունակվում է և այդ երկիրը զորուժ է գործուղել Սիրիա»:

Ադնան Մահմուդն ընդգծել է.«Սիրիայում ձախողման մատնելով ամերիկյան նախագիծը, պետք է կանխել Թուրքիայի նախատեսած անվտանգ գոտու ստեղծումը»: