Չմիավորման շարժման գագաթաժողովի շրջանակներում, հանդիպել են Իրանի և Կուբայի նախագահները
Ադրբեջանում կայացած նիստի շրջանակներում իր կուբացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ բռնատեր ուժերն Իրանի ու Կուբայի դիմակայության առաջ հանձնվելուց բացի, այլ ելք չունեն:
Ուրբաթ օրը, Բաքվում կայացած Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների նիստի շրջանակներում, Հասան Ռոհանին հանդիպել է Կուբայի նախագահ Միգել Դիազ Քոնելի հետ: Հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահը նշել է. «Կուբայի ժողովուրդը հզոր ժողովուրդ է և Իրանն ու Կուբան այսօր վճարում են իրենց անկախության գինը»:
Ռոհանին նշել է, որ երկու երկրներն այսօր կիսում են տեսակետերը տարբեր միջազգային հարցերի, այդ թվում՝ ահաբեկչության, Սիոնիստական ռեժիմի, Չմիավորման շարժման հզորացման վերաբերյալ: Նա հավելել է. «Երկու երկրները մշտապես համագործակցել են ժամանակակից տեխն;լոգիաների, գիտության, առողջապահության, դեղագործության ոլորտներում և Թեհրանը պատրաստականմ է ավելի զարգացնել այդ հարաբերությունները»:
Կուբայի նախագահը հանդիպման ժամանակ նշել է, որ այդ երկիրը մշտապես դատապարտել է Իրանիդ եմ ուղղված ԱՄՆ-ի քաղաքականությունը: