Մուսավի. Իրանը ուշադիր հետևում է Իրաքի զարգացումներին
https://parstoday.ir/hy/news/iran-i112926-Մուսավի._Իրանը_ուշադիր_հետևում_է_Իրաքի_զարգացումներին
Ցավ հայտնելով Իրաքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց հետևանքով սպանվել կամ վիրավորվել են մեծ թվով քաղաքացիներ, և վնասվել է հանրային գույքն Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է. «Իրանը ուշադիր հետևում է Իրաքում տեղի ունեցող զարգացումներին»:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հոկտեմբեր 27, 2019 04:19 Asia/Tehran
  • Մուսավի. Իրանը ուշադիր հետևում է Իրաքի զարգացումներին

Ցավ հայտնելով Իրաքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց հետևանքով սպանվել կամ վիրավորվել են մեծ թվով քաղաքացիներ, և վնասվել է հանրային գույքն Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է. «Իրանը ուշադիր հետևում է Իրաքում տեղի ունեցող զարգացումներին»:

Սեյեդ Աբբաս Մուսավին նշել է. «Իրանը պաշտպանում է Իրաքի քաղաքացիների պահանջները, որոնք  ներկայացվել են մի հաղորդագորւթյան մեջ և քննարկվում են այդ երկրի վարաչապետ Ադել Աբդուլմահդիի կողմից»:

Նա հավելել է. «Իրաքի նոր իշխանությունների ձևավորումից հետո, Իրանը մշտապես եղել է այդ երկրի իշխանությունների ու ժողովրդի կողքին և ճգնաժամային պայմաններում իր հնարավորություններով կիսվել բարեկամ ու հարևան Իրաքի հետ»:

Վերջին շաբաթներին, Իրաքի մի շարք նահանգներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր՝ հանրային ծառայությունների ցածր որակի, աշխատատեղերի բացակայության և կուռուպցիայի դեմ: Վերջին օրերին բողոքի ցույցերն ավելի լայնածավալ են դարձել և դրանց ընթացքում զոհվել կամ վիրավորվել են մեծ թվով մարդիկ:

Փաստերը վկայում են, որ Իրաքում տեղի ունեցող ցույցերն ինքնաբուխ չեն և կազմակերպվել են օտարերկյա ուժերի կողմից: