ԻԻՀ ԱԳ նախարարը դատապարտել է հակաիրանական տնտեսական ահաբեկչությունը խստացնելու ԱՄՆ-ի քայլը
https://parstoday.ir/hy/news/iran-i112950-ԻԻՀ_ԱԳ_նախարարը_դատապարտել_է_հակաիրանական_տնտեսական_ահաբեկչությունը_խստացնելու_ԱՄՆ_ի_քայլը
Իրանի ԱԳ նախարարը դատապարտել է իրանցիների նկատմամբ տնտեսական ահաբեկչությունը խստացնելու ԱՄՆ-ի քայլը:
(last modified 2026-01-06T14:52:23+00:00 )
Հոկտեմբեր 28, 2019 07:57 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարը դատապարտել է հակաիրանական տնտեսական ահաբեկչությունը խստացնելու ԱՄՆ-ի քայլը

Իրանի ԱԳ նախարարը դատապարտել է իրանցիների նկատմամբ տնտեսական ահաբեկչությունը խստացնելու ԱՄՆ-ի քայլը:

Կիրակի օրը, Թուիթերում արած գրառման մեջ, Մուհամմադ Ջավադ Զարիֆը գրել է. «Հակառակ իրենց կեղծ հայտարարություններին, ԱՄՆ պաշտոնյաներն ուժեղացնում են հակաիրանական տնտեսական ահաբեկչությունը, որն ուղղված է շարքային իրանցիների դեմ»:

Զարիֆը հավելել է. «ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ավելի վաղ հայտարարել էր, որ եթե իրանցիներն ուզում են սնունդ ունենալ, պետք է հանձնվեն ԱՄՆ-ի դիմաց: Իսկ հիմա, ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը պատժամիջոցի է ենթարկում ոչ միան սնունդն այլ նաև դեղորայքը»:

Մեծ թվով փորձագետներ նշում են, որ Իրանի համար ԱՄՆ գանձապետական դեպարտամենտի ներդրած «թափանցիկության» մեխանիզմը, Իրանին որպես մարդասիրական քայլ սնունդ և դեղորաք ներկրելու հնարավորություն տալուց բացի, ԱՄՆ պաշտոնյաների համար հնարավորություն է ստեղծելու տեղեկատվություն հավաքել՝ տնտեսական ահաբեկչության շրջանակներում նոր քայլեր անելու համար: