Իրանը կարևորում է ԱՄՆ-ի միակողմանիությանը դիմակայելու անհրաժեշտությունը
Իրանի նախագահի առաջին տեղակալը շեշտել է.«Տարածաշրջանային կազմակերպությունների կարողությունների բարձրացմամբ, հնարավոր է դիմակայել ԱՄՆ-ի միակողմանիությանը»:
Ուրբաթ օրը, Տաշքենդի օդանավակայանում լրագրողներին տված ճեպազրույցում, Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին հավելել է. «Բազմակողմանիությամբ հնարավոր կլինի լուծել տարածաշրջանային խնդիրները և իրականացնել գլոբալ կառավարում»:
Անդրադառնալով Շանհայի համագործակցության անդամ երկրների վարչապետների 18-րդ նիստին մասնակցելու համար Տաշքենդ կատարած այցին, նա նշել է.«Շանհայի համագործակցության կազամակերպությունը մեծ հնարավորություններ ունի տնտեսական, քաղաքական ու անվտանգության համագործակցությունների ոլորտում և անդամ երկեները կարող են հենվելով դրանց վրա, ընդլայնել համագործակցությունները»:
Իրանի նախագահի առաջին տեղակալը նշել է.«Թեհրանը ցանկություն ունի դառնալ այս կազմակեպության մշտական անդամ»:
Շահյանի համագործակցության անդամ երկրների վարչապետների 18-րդ նիստին մասնակցելու նպատակով, Ջահանգիրին այցելել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ:
Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Իրանը, Աֆղանստանը, Մոնղոլիան և Բելառուսը: