Իրանը կարևորում է ԱՄՆ-ի միակողմանիությանը դիմակայելու անհրաժեշտությունը
(last modified Fri, 01 Nov 2019 12:54:23 GMT )
Նոյեմբեր 01, 2019 16:24 Asia/Tehran
  • Իրանը կարևորում է ԱՄՆ-ի միակողմանիությանը դիմակայելու անհրաժեշտությունը

Իրանի նախագահի առաջին տեղակալը շեշտել է.«Տարածաշրջանային կազմակերպությունների կարողությունների բարձրացմամբ, հնարավոր է դիմակայել ԱՄՆ-ի միակողմանիությանը»:

Ուրբաթ օրը, Տաշքենդի օդանավակայանում լրագրողներին տված ճեպազրույցում, Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին հավելել է. «Բազմակողմանիությամբ  հնարավոր կլինի լուծել տարածաշրջանային խնդիրները և իրականացնել գլոբալ կառավարում»:

Անդրադառնալով Շանհայի համագործակցության անդամ երկրների վարչապետների 18-րդ նիստին մասնակցելու համար  Տաշքենդ կատարած այցին,  նա նշել է.«Շանհայի համագործակցության կազամակերպությունը մեծ հնարավորություններ ունի տնտեսական, քաղաքական ու անվտանգության համագործակցությունների ոլորտում և անդամ երկեները կարող են հենվելով դրանց վրա, ընդլայնել համագործակցությունները»:

Իրանի նախագահի առաջին տեղակալը նշել է.«Թեհրանը ցանկություն ունի դառնալ այս կազմակեպության մշտական անդամ»:

Շահյանի համագործակցության անդամ երկրների վարչապետների 18-րդ նիստին մասնակցելու նպատակով, Ջահանգիրին այցելել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ:

Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Իրանը, Աֆղանստանը, Մոնղոլիան և Բելառուսը: