Իրանի պայմանը՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը և Հայաստանի տարածաշրջանային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը կարևորել են երկու երկրների միջև ուղիղ երկաթուղային կապի հաստատումը:
Կիրակի օրը, Իրանի ռադիոհեռուստատեսությունը հաորդել է, որ Իրանի քաղաքաշինության նախարար Մուհամմադ Էսլամին, ՀՀ քաղաքաշինության և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Երկու երկրի միջև ուղիղ երկաթուղային կապի հաստատման կապակցությամբ, պետք է նշել, որ եթե Հայաստանում կատարվեն շինարարական աշխատանքների 30 տոկոսը, Իրանի ներսում երկաթուղին կկառուցվի»:
Էսլամին անդրադարձել է նաև Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրին ՝ հավելելով, որ համաձայնագիրը լավ առիթ կլինի երկու երկրների միջև տրանսպորտի, տարանցման և առևտրային համագործակցության զարգացման համար:
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն նույնպես այսօր հանդիպել է Արա Պապիկյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Իրանից Հայաստան գազի արտահանման հարցը:
Հանդիպման ժամանակ, Զանգանեն ասել է. «Իրանական գազի արտահանումը Հայաստան էլեկտրաէներգիայի դիմաց, երկու երկրների համագործակցության մաս է կազմում»: Հայաստանն Իրանից գազ է ներկրում 2009 թվականից:
Արա Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իրան՝ մասնակցելու էլեկտրաէներգիայի միջազգային ցուցահանդեսին: